ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Եթե երկրի վարչապետը կամք չունի գերիների հարազատներին բան ասելու, ումի՞ց երեխաներին պետք է պահանջել։ Այս մասին 24News-ին ասաց Ադրբեջանում պահվող շիրակցի գերիներից մեկի հարազատը։
«Ստիպում են, որ ուրիշ ծայրահեղ քայլերի դիմե՞նք։ Որ որպես հայ գնամ թուրքից իմ երեխուն ուզեմ, ձեզ հաճելի՞ կլինի։ Ստիպում են, որ ուրիշ քայլերի դիմենք, ինչքա՞ն կարելի է։ Մեկ օր չէ, 2 օր չէ, տարի 8 ամիս։ Իրանց երեխեքն իրանց կողքն են։ Կամ գոնե կանգնեն տղավարի ասեն՝ դատել են, պիպի էդքան նստեն, ոչ թե էսպես»,-նշեց տղամարդը։
Մեկ այլ գերու եղբայր էլ նշեց, որ իրենք ծայրահեղ անտարբերության են մատնված․
«Առավոտվանից նստած ենք, ոչ մեկը խիղճ չունի, մարդկային որևէ վերաբերմունք չունեն, որ գոնե հարցնեն՝ ինչ անենք ձեզ համար։ Ինֆորմացիա չկա։ Այ այդ կարգի անտարբերության ենք մատնված։
Ում դիմում ենք, չեն կանգնում, հետևներից կանչում ենք, չեն կանգնում, հիշեցնում ենք մինչև ընտրությունը իրենց խոստումները, նայում, գնում են։ Չգիտենք ումից պահանջենք, ում խնդրենք»։
Նշենք, որ շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց ակցիա են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։