ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակ, երբ եք վերջ տալու էս բարդակին, ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի բնակիչ Ալեն Ղուլյանը:
«Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել...
Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս «Մարտական Խաչ» շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..
Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի.. Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։
ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության Բանակ ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, Ինչո՞ւ եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքա՞ն թաքցված անուններ դեռ ունեք։
Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե՞ ոչ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»:
--00—ՄՀ