ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետահամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։ Հետախուզվողները ԱՄՆ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես և Հայաստանի ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում։ «Զվարթնոց» օդանավակայանից նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։
--0--ԿԿ