ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքում ոստիկանական ջոկատների կողմից մի շարք գործողություններ են անցկացվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանության նահանգային վարչության կողմից արված հայտարարության համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու նպատակով տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 21-ից 28-ը ձերբակալվել է 291 անձ:
Նշվում է, որ նրանցից 48-ը դատապարտվել են ընդհանուր առմամբ 177 տարի 11 ամիս և 2 օր ազատազրկման:
Գործողությունների ընթացքում առգրավվել է 2 հրացան, 3 ատրճանակ, 17 պարկուճ, 3 դանակ, մոտոցիկլ և պայթուցիկ նյութեր:
--00--ԼՀ