ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Մինչև հիմա Հայաստանը տարել է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականություն։ Ունենք բավականին կարևոր նվաճումներ։ Ապագայում մի նոր փուլ պետք է բացենք, որի նպատակը պետք է լինի անհրաժեշտ նախադրյալների նախապատրաստումը՝ հատուցում ստանալու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ թուրքագետի՝ մեր ապագայի հիմնական ուղղությունը պահանջատիրությունն է։ Իսկ հողային հատուցում, ըստ նրա, հնարավոր է։
«Հնարավոր է վերականգնել այն վիճակը, որը եղել է մինչև Ցեղասպանությունը։ Պետք է հայ ժողովրդին հնարավորություն տրվի վերադառնալ իր բնակության վայր՝ Արևմտյան Հայաստանի տարածք։ Սրա համար պետք է լուրջ աշխատել»,- ընդգծել է նա։
Խոսելով ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին՝ Սաֆրաստյանն ասել է, որ նախագահ Ջո Բայդենը շատ մոտ է կանգնած դրան։
Ըստ ակադեմիկոսի՝ դա կապված է մի քանի հանգամանքների հետ, որոնցից մեկն այն է, որ փոփոխվում են Նահանգների աշխարհառազմավարության և ստրատեգիայի առաջնահերթությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ