ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Աղբյուրի հաղորդմամբ,Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, և որ Անկարան անընդունելի է համարում ու վճռականորեն դատապարտում է այն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ ապրիլի 24-ին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
--00--ԱՀ