ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածներում ռազմաօդային գործողություն իրականացնելու մասին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ գործողությունը միտված է եղել իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ:
Գործողության արդյունքում խոցվել է 32 թիրախ և սպանվել մեծ թվով զինյալներ:
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը շարունակելու է նմանատիպ գործողությունները՝ մինչև «վերջին ահաբեկչի վնասազերծումը»:
Հիշեցնենք, որ ռազմագործողությունը հաջորդել է նույն օրը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչի իրականացման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են հենց «ՔԲԿ»-ին:
Ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը 5-ն է: Կա 22 վիրավոր:
Տեղի ունեցածը դատապարտել էր նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն:
--00—ԼՀ