Անկարայում կկայանա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

հհհ

Օգոստոսի 9-ին Թուրքիայի  նախագահական նստավայրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորթյամբ կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգային հարցերի թվում են «‎ահաբեկչության դեմ պայքարը», ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասն տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Նիստի ընթացքում տեղեկություններ  կհաղորդվեն երկրում և դրա սահմաներից դուրս Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին, կքննարկվեն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, սիրիացի փախստականների վերադարձը իրենց երկրներ։ Մասնակիցները կանդրադառնան նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, հացահատիկի տեղափոխմանը։

Նիստին վերջին անգամ կմասնակցեն այլևս նախկին ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, որոնք Բարձրագույն զինվորական խորհրդի որոշմամբ (YAŞ) պաշտոնաթող են արվել։

 --00—ԼՀ