ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. ընդունել Կառավարության հրաժարականը», - ասցած է հրամանագրում։
Կառավարությունը նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։
--00--ԱՀ