ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ապրիլի 26-ին ավտոմեքենայի և տրոլեյբուսի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ «Opel»-ն է բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկության՝ վթարի պատճառը եղել է «Opel»-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել բախումը։
--00—ԼՄ