ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել իշխանությունից.Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։
Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել հազարավոր երիտասարդ մարդկանց արյան և կորսված հայրենիքի վրա քարշ եկող, մահ և ավերածություններ բերող իրենց իշխանությունից»,-գրել նա։
--00—ՄՀ