ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Մայիսի 4-ին ժամը 11։30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված երկու վարձկան ահաբեկիչների դատական առաջին նիստը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատարանը վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ևս 30 վարձկան:
--00—ՄՀ