ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
ՀՀԿ երեկվա որոշումը և իմ սսուլիսը հասկանալի պատճառով շատ ռեզոնանսային էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Եվ որքան էլ բարդ է բոլորիս համար, որքան էլ ոմանց մեր որոշումը անհանգստացրեց, որքան էլ առկա են նեղ շահեր, հիշենք, որ ընդմիշտը Հայաստանն է։
Այո, այսօր երեկոյան արդեն այցելել եմ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցության կենտրոնակայան։
Աշխատանքը մեկնարկեց...»,- գրել է Աշոտյանը:
Նշենք, որ երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:
--00--ԱՀ