ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Մայիսի 10-ին ոստիկանությունը խուզարկություն է կատարել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպո»-ի ու ևս 13 անձի բնակարաններում։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Խուզարկությունները կապված են Ասատրյանի թիկնապահի սպանության դեպքի հետ։
Այս պահին իրավապահները չեն հայտնում, թե այս գործով ինչ կարգավիճակ ունի Արթուր Ասատրյանը։