ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ամփոփելով խորհրդարանի մոտ 2.5 տարվա աշխատանքը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առանձնացնում է՝ ձեռքբերումն էր այն, որ հանձնաժողովում կարողացել են ապահովել աշխատանքային, բարիդրացիական հարաբերություններ: 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ չի եղել այնպիսի մի պատգամավոր, որի խոսքը հանձնաժողովում լսելի չլինի:
Ըստ պատգամավորի՝ ձախողումներից մեկն այն էր, որ խորհրդարանական քաղաքական մշակույթ չի ձևավորվել: «Չկարողացանք այնպիսի մթնոլորտ ձևավորել, որտեղ քննարկումները վերաբերվեին բովանդակությանը, ոչ թե անձերին»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ