ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն է, որը ևս շահագրգիռ է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք աջակցել պայմանների ստեղծմանը դա հնարավոր դարձնելու համար: Բնականաբար, պետք է հաշվի առնենք պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը», - ասել է Լավրովը
ՌԴ արտգործնախարարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ներդրումը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կյանքի կոչվեն «կառուցողական արդյունքին նպաստող» պայմաններում:
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է այն գործարարներին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում։
«Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին՝ մասնակցելու վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից նախանշված ծրագրերին»,-ասել է Լավրովը:
--00—ԼՄ