ՀՀ ԿԳՄՍ-ն հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած մրցանակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

.

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: 

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։ 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և պաշտոնական կայքէջից: Մասնակցության համար հարկավոր է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել international@escs.am էլ. փոստին մինչև 2025 թ. մարտի 17-ը: 

Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է:

--00--ԱՀ