ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մաիսի 11-ի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայատարել է, որ երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ աևրտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները, կլինի նաև վիճակահանություն, և կուսակցությունները կստանան այն համարները, որոնք նշվելու են քվեաթերթիկների վրա:
«Քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սև նիշ, որը ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրցում կան նաև այլ քվեաթերթիկներ»,-ասել է Մուկուչյանը, ապա հավելել, որ եթե անգամ լինեն կուսակցություններ, դաշինքներ, որոնք ինքնաբացարկ կներկայացնեն, համարները փոփոխության չեն ենթարկվելու:
--00—ԼՄ