ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ադրբեջանցիների ախորժակը կրկին մեծացել է։ Հիմա էլ ուզում են համոզել, թե Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում գտնվող Սև լիճն իրենցն է։
Հակառակորդի զինուժը գիշերը առաջ է գնացել Սյունիքի Սև լիճ կոչվող հատվածի ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե սահմաններն են ճշգրտում։
Տևական լռությունից հետո Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են առաջխաղացման աշխատանքները և այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում են 24News-ի աղբյուրները, հայկական ստորաբաժանումները ադրբեջանցիների հետ մի քանի անգամ բանակցությունների մեջ են մտել՝ պահանջելով հետ գնալ, սակայն հակառակորդն անդրդվելի է մնացել, որից հետո մեր ստորաբաժանումները բերվել են մարտական ամենաբարձր պատրաստության։
Գործին միջամտել են ռուսական խաղաղապահ ուժերը։
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղի ունեցածը կապում է քաղաքական գործընթացների հետ և նշում՝ հակառակորդը մեր քաղաքական կյանքում լարվածություն առաջացնելու նպատակ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։