ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում որոշ հարցադրումներ է ուղղել ՀՀ ղեկավարությանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա
- որոնք են Հայաստանի սահմանները,
-ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները, նաև այնտեղից Հայաստան գաղթածները,
- որն է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը,
- ովքեր են Հայաստանի դաշնակիցները,
- որ անվտանգության համակարգի մեջ ենք մտնում,
- որն է մեր ազգային շահը, ինչ հետաքրքրություններ ունենք հարևան երկրներում և ինչ քաղաքականություն ենք վարում նրանց նկատմամբ,
- ինչ իրավունքներ ու ինչ պարտականություններ ունեն քաղաքական կուսակցությունները, որոնք են այն կարմիր գծերը, որոնք անցնելուց դեպքում կպատժվեն և ինչպես կպատժվեն, որ օրենքներով,
- եթե կան կուսակցություններ, որոնք իրենց գործողություններով ու խոսքերով խախտում են ազգային անվտանգության ռազմավարությունն, ապա ինչպիսինն պետք է լինի նրանց քաղաքական ճակատագիրը, կան նման հոդվածներ կուսակցությունների մասին օրենքում, կամ օրենսդրության մեջ,
- ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի այդ ղեկավարությունն Հայաստանի քաղաքացիներից, ինչ ուղերձներ է հղում քաղաքական ղեկավարությունն իր քաղաքացիներին:
Եթե մենք չունենք նման քաղաքական ղեկավարություն, որն ունի այս հարցերի պատասխաններն, ապա իշխանության հավակնություն ունեցող ուժերն արդյոք ունեն այս հարցերի պատասխանները, որոնք մենք կլսենք քարոզարշավի ժամանակ:
Մենք անձեր ենք ընտրելու, թե ապագայի նախագծեր:
Հ.Գ. Հարցերը կարող եք ինքնուրույն շարունակել, ցուցակը բաց է»:
--00--ԱԹ