ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դարձյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում ու ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության հատվածներում տիրող իրավիճակը:
--00--ԱԹ