ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
--00--ԱԹ