ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
--00--ԱԹ