ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Այսուհետ հնարավոր է ԱԳՆ-ի էլեկտրոնային հյուպատոսական համակարգի (e-consular.mfa.am) միջոցով առցանց դիմել և փոստով ստանալ նախարարության կողմից ապոստիլով հաստատվող տեղեկանքներ, որոնք պահանջվում են օտարերկրյա պետություններ (դեսպանություններ) ներկայացնելու համար։
Պատրաստի տեղեկանքը հնարավոր է ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։ Դիմումը առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել ԱԳՆ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում՝ հետևյալ հղումով՝ https://e-consular.mfa.am/։