ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր մայիսի 18–ին, ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկանում ենք ԱԳ լրատվական ծառայությունից, նախարարի տեղակալն արժեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում եւ գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։
Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։
--00--