ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը»:
Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
--00—ՄՀ