ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկվել է գործակցության հնարավորություններն ու ԱՄՆ մտահոգությունները, գրում է CNN-ը։
Ըստ Փրայսի հայտարարության՝ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը փնտրում է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ։
Բլինկեն և Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասով երկարաժամկետ քաղաքական լուծման տարբերակները։
--00—ԼՄ