ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
Այս մասին հայտարարել է պետքարտուղար Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Վաշինգտոնը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության դեմ, եթե օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին։
--00--ԼՀ