ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց (էկրան), իսկ Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ձկնորսական ցանց։
Արգելված միջոցներն օրենքով սահմանված կարգով տեղում ոչնչացվել են։
--00—ԼՄ