ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։
Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։
Ստուգայցերը շարունակվում են։