ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից: Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դա նախևառաջ կախված է գործընկերներից»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ հանձնաժողովի հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին:
«Մենք հույս ունենք՝ այն ողջախոհությունը, որ ցուցաբերել են աշխատանքային խմբի բոլոր անդամները, կգերակշռի, և կհաջողվի ապաշրջափակում կատարել, հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի ու Հայաստանի և, համապատասխանաբար, Ռուսաստանի ու Հայաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ճանապարհային երթևեկության համար»,- ասել է Օվերչուկը։
--00—ՄՀ