ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
24News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանով ՌԴ գնալու հնարավորության մասին։
Հիշեցնենք՝ «Կոմերսանտը» գրել էր, որ հունվարի 11-ին տեղի ունեցած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ բանակցությունների շրջանակում քննարկման 2 հիմնական ուղղություն կա: Առաջինն այն է, որ սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդն այն է, որ Երևանից Սյունիքի մարզ տանող երկաթգիծ լինի, որը կանցնի Նախիջևանի միջով:
Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ