ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սասուն Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
--00—ՄՀ