ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Կյանքը շարունակվում է, դա քաղաքական սերնդափոխություն է: Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ ընտրական նոր ցուցակում ընդգրկված չեն այնպիսի հայտնի գործիչներ, ինչպես Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանն են, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Իմ թիմակիցներից բոլորից շնորհակալ եմ, բոլորն էլ ջանք ու եռանդ չեն խնայել, բայց՝ անընդհատ խորհրդարան, անընդհատ խորհրդարան, դա ո՞ւմ ճակատին է գրված: Սա քաղաքական սերնդափոխություն է, ոչ թե պապական իրենց ճակատին գրված է»,- ասաց նա:
Լրագրողները հիշեցրին՝ սերնդափոխության մասին պնդումներին հակադարձելիս պատգամավոր Միքայել Մելքումյանին են օրինակ բերում: Ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց.
«Ասենք թե մյուս անգամ էլ Միքայել Մելքումյանը չի լինի, հո գրա՞ծ չի, որ մշտական պիտի լինի»:
--00--ԱԹ