ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության ներկայացուցիչներին հանձնարարել է հանդիպումներ ունենալ ժողովրդի հետ, լսել նրանց խնդիրները, հուզող հարցերը, և այսօր պատրաստ է այդ հարցերին պատասխանել, իսկ խորհրդարանի առաջին նիստին՝ բարձրաձայնել այդ հարցերը և լուծումներ ներկայացնել:
«Դուք գիտեք, որևէ խնդիր, պրոբլեմ չկա, որ լուծում չունենա, անհրաժեշտ է լիարժեք տիրապետել դրանց և լուծումներ տալ: Ես տիրապետում եմ, գիտեմ, ոչ թե ամպագոռգոռ բառեր են, այլ իրականությունը գիտեմ»,- ասաց նա:
Ծառուկյանն ասաց, որ սկսում է հանդիպումները ԲՀԿ պատասխանատուների հետ՝ հանրապետությունով մեկ, նաև տեղեկացրեց՝ մեծ հանրահավաք են կազմակերպելու:
--00--ԱԹ