ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ:
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները ստեղծելու հաար երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- գրել է Անն Լինդեն։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
--00—ԼՄ