ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Մայիսի 28-ին շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցում դանակահարություն է եղել:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Դանակահարված պատանին տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը:
Դանակահարություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 17-ամյա պատանին խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ, որի ընթացքում էլ դանակահարել է նրան: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:
--00—ՄՀ