ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Մայիսի 31-ին` ժամը 20:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում գտնվող ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․), բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
--00—ԼՄ