ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Շուռնուխի սահմանային հատվածից և կից գրառում արել։
«Տեսանյութում Շուռնուխի այն մասն է, որը ադրբեջանցիների տիրապետության տակ է:
Իշխանությունների դավադիր գործողությունների արդյունքում հայկական գյուղի մի մասը, ինչպես նաև Կապան-Մեղրիի հետ կապող ճանապարհի մի մասը, հանձնվեց հակառակորդին, այն դեպքում, երբ
1) չէր լուծվել մեր հայրենակիցների անվտանգության հարցը,
2) սահմանազատում չէր իրականացվել,
3) դա հակասում էր նաև կապիտուլացիոն փաստաթղթին»,-գրել է Զոհրաբյանը:
--00—ԼՄ