ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։ Այս մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտարարել է «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը և հավելել, որ իրենք դադարեցում են քարոզարշավը և չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին։
«Կոչ եմ անում համախմբվել և չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն»,- նշել է նա։
--00--ԱՀ