ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։
Արցախի ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։
Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։
--00—ԼՄ