Գլուխները պատին կտան. Վանեցյանը` վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքեց վարչապետի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու։

«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», կարճ արձագանքեց Վանեցյանը։

Սերժ Սարգսյանն էլ ավելացրեց, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ կապիտուլյանտին «սյունյաց ողջույներ» հղելով»։

--00--ԱԹ