Առինջ գյուղի տներից մեկի հատակը փլուզվել է․ փրկարարներն օգնության են հասել ներսում գտնվող քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

photo_2025-03-15_10-12-34

Մարտի 15-ին՝ ժամը 02:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:

--00—ՅՄ