ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամ-ալիքում գրել է․
«Էն մարդկանցից մեկը, ով Ղարաբաղի համար պետք է կռվեր, բայց ակնհայտ է, որ չի կռվել, հիմա ՌԴ-ում է, հայերեն գրել չգիտի: Պապիկ-Տատիկ արձանի նկարն է դրել, խաչեր շարել, հայկական կոդը որպես անուն գրել ու ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիս:
Փոխանցել եմ իրավապահներին, հուսամ կգտնեն nko009-ին:
--00—ՍՊ