ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 10.06-ին այցելել է Արարատ, Արտաշատ և Մասիս քաղաքները։ Քարոզչական երթեր իրականացվեցին նշված քաղաքների բանուկ փողոցներով և վայրերով։ Այս մասին տեղեկացնում է «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունը։
Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։
Մասնավորապես հարցեր ուղղվեցին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման և Արցախի կարգավորման վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.
- «Ազատ Հայրենիք»-ի հաղթանակի դեպքում հայկական բանակի եվրոպական չափանիշներին համապատասխան վերակազմակերպման, վերազինման և վերապատրաստման համար Ֆրանսիայի Հանրապետության հետ ռազմա-քաղաքական դաշինքի կնքումը կիրականացվի մինչև 2021 թ ավարտը;»
- «Հաջորդ տարվա ռազմական բյուջեն կավելանա 30 տոկոսով։ Այդ թվում Ադրբեջանի հետ շփման գծի ինժեներական ամրապնդման և կահավորման համար կհատկացվի 75 մլրդ դրամ, իսկ գիտա-կոնստրուկտորական մշակումների և հետազոտությունների համար ՝ 15 մլրդ դրամ։»
- Պարտադիր զինծառայության տարիքը կբարձացվի մինչև 21 տարեկան,
- «Սույն թվականի սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես կդիմի ՄԱԿ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով։»
--00--ԱՀ