ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Էրդողանը ժամանել է Բաքու։
«Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։ Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ նա կնոջ հետ այժմ կուղևորվի հայոց բերդաքաղաք Շուշի, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը» (1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ և հաստատեց միահեծան իշխանություն)»,-գրել է նա։
--00—ԼՄ