ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը»,- հայտնում է դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 356,920 է, որից 5,114-ը մահացել է, 342,720-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 9,086 մարդ։ Նախօրեին Վրաստանում գրանցվել է վարակման 741 նոր դեպք։
--00—ԼՄ