ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակելէ կից գրելով.
«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹՎԵՐ
ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր):
Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել:
Կրկնաքվեարկության վարկած
Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր:
Y-ն ընտրում է X-ի փոխարեն, իսկ համապատասխան սարքը կտրոնն առանց լուսանկարի է տպագրում՝ հետքերը կոծկելու համար (Տես օրինակ՝ կից տեսանյութը): Մատնահետքերի մասը շրջանցվում է հատուկ ծրագրով:
Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է հատել (մեկնել) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել»:
--00--ԱՀ