ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Իրավունք» թերթը գրում է․ «Թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տվեց բացասական պատասխան:
Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միևնույն ժամանակ, մեր կուսակցությանը շատ աշխատանք է սպասվում: ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույցներն առավել ակտիվ կլինեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--00--ԱՀ