ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «Հայրենիք» կուսակցության մարմինների գործունեության կանոնակարգման, ռազմավարական զարգացման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ՝ կուսակցության գլխավոր քարտուղար է նշանակվել Խաչիկ Գալստյանը։
--00—ՄՀ